Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օձերը դուրս են եկել

Հասարակություն
f59ec8ed31851f70bbce27d4351bba7a

Օձին տեղափոխել են անվտանգ տարածք

Ապրիլի 30-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում՝ «Էլեկրատրանսպորտ» ՓԲԸ-ի տարածքում, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 17.04-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Նկատվել է օձ

Ապրիլի 30-ին, ժամը 13.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 7-րդ փողոցի մոտակայքում` գերեզմանատան հարակից տարածքում, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ օձը նկատվել է Կոտայքի մարզի Քասախ գյուղի Օղակաձև 3-րդ փողոցի թիվ 2 տանը:

Ժամը 14.34-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: