A
A
Մեքենան ընկել է մետրոյի մուտքի մոտ (տեսանյութ)
Մայիսի 1-ին, ժամը 00.16-ին Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում` մետրոպոլիտենի կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 03 QQ 330 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Դ. Հայրապետյան, ծնվ.1986թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել մետրոպոլիտենի կայարանի մուտքի մոտ:
ՃՏՊ-ի հետևանքով Դ.Հայրապետյանը դուրս է շպրտվել ավտոմեքենայից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է: Հրշեջ - փրկարարները իրականացրել են տարածքի լվացման աշխատանքներ: