Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերվել է հակատանկային արկ

Հասարակություն
b5f26e7c49b871b2758ee09add118b6d

Մայիսի 2-ին, ժամը 13.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի Արագածի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը ուսումնական հակատանկային 62M տիպի արկ է, որը տեղափոխվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում` փորձաքննության համար: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։