4մլն դրամ՝ «Քաշաթաղին»
ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 35 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական խնդիրը հոգալու և բնակարանաշինական ծրագիրը ամբողջացնելու նպատակով այս շաբաթ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 4.000.000 դրամի փոխանցում կատարեց «Քաշաթաղ» հիմնադրամին:
Հիշեցնենք, որ դեռևս 2012-ի հոկտեմբերին նախաձեռնության կողմից 5.000.000 դրամի փոխանցում էր կատարվել «Քաշաթաղ» հիմնադրամին, ինչպես նաև ևս 4.000.000 դրամ` մարտի 5-ին ։
Նախաձեռնությունը շարունակում է նաև պարենային օգնություն տրամադրել Հայաստանում և Արցախում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Աջակցության ծրագրերի շրջանակներում վերջին օրերին նախաձեռնության կողմից Արցախում հաստատված սիրիահայ ընտանիքներին տրամադրվել է շուրջ 50 պարենային ծանրոց:
Այս մասին հայտնում է «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբը։