Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեծ՝ հատակի փայտերով (տեսանյութ)

Հասարակություն
c28c1b270a4434c953b787a0dda38e3d

«Որպես կանոն ոստիկանության բաժին ընկնողը ենթարկվում է հոգեբանական ճնշումների, ֆիզիկական բռնություններ` ծեծ հատակի փայտերով, էլեկտրաշոկով, ոտքերի տակ գցելով»,- ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Կոմիտեն արձանագրել է` չեն պահպանվում ամենակարևոր սկզբունքները` ազատազրկման պահին փաստաբան ունենալու, հարազատներին զանգ տալու, բժշկի ծառայություններից օգտվելու իրավունքները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մի քանի ամսվա ընթացքում ձերբակալվածների պահման վայրերում գտնվող 137 կալանավորներից պաշտպան են ունեցել ընդամենը երեքը:

Մեկ այլ խնդիր է կալանավայրերի գերծանրաբեռնվածությունը: Թեև անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց պետք է ընտրվի միայն բավարար հիմքերի դեպքում, այսօր Հայաստանում պատկերը բոլորովին այլ է:

Մանրամասները տեսանյութում