Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թոնի Այոմի. «Ափսոս, որ չեմ կարող»

Հասարակություն
7b527befe412f8f445fa4671c810655e

Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին, ով այս տարի Եվրատեսիլում Dorians-ի կողմից ներկայացվելիք Lonley Planet երգի համահեղինակն է, հարցազրույց է տվել Eurovision.tv-ին:

- Մենք զրուցել ենք Դորիանս-ի մենեջերի հետ, ով խոստովանեց, որ երկար ժամանակ տատանվում էր՝ դիմե՞լ է Եվրատեսիլ մրցույթում Հայաստանի ներկայանալու համար երգ գրելու խնդրանքով, թե` ոչ: «Իսկապես տարօրինակ էր խնդրել heavy metall-ի «կնքահորը» Եվրատեսիլի համար երգ գրել»,- նշել էր նա: Ինչպիսի՞ն էր Ձեր առաջին արձագանքն այդ առաջարկությանը:

- Ւնձ համար իսկապես հաճելի էր, երբ ինձ խնդրեցին այդ մասին, եւ ես արագ համաձայնվեցի: Մտածեցի եւ զգացի, որ իմ գաղափարներից մեկը կարող էր շատ հարմար տարբերակ լինել:

- Դուք գո՞հ եք Lonely Planet երգի խոսքերից եւ Դորիանս-ի կատարման ձեւից:

- Կարծում եմ, որ խոսքերն իրոք լավն են եւ նկարագրում են այն, ինչը վերաբերում է մեզ բոլորիս: Դորիանս-ը երգը շատ լավ է կատարում: Նրանք հիմնականում պահպանել են իմ դեմո-տարբերակը, այնպես որ անակնկալներ չեղան:

- Ձեզ համար տարօրինակ չէ՞ լսել Ձեր երաժշտությունը ուրիշի կատարմամբ, հատկապես կիթառային րիֆերը եւ սոլոն:

- Երկար տարիների ընթացքում ես այնքան եմ լսել, թե ինչպես են ուրիշները կատարում Sabbath-ի երաժշտությունը, որ դա արդեն ինձ համար տարօրինակ չէ:

- Հնարավո՞ր է, որ մարդիկ, ովքեր սովորաբար չեն դիտում Եվրատեսիլը, այտ տարի փոխեն իրենց մոտեցումը Ձեր ներգրավվածության պատճառով:

- Ես հույս ունեմ, որ այդպես կլինի:

- Մայիսի 16-ին կայանալիք կիսաեզրափակչին ընդառաջ ի՞նչ կմաղթեք Դորիանս-ին:

- Խմբին հաջողություն եմ մաղթում, նրանք արժանի են լավագույնին: Ափսոսում եմ, որ անձամբ չեմ կարող սատարել նրանց: