Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուսաբանիր ընտրությունները՝ «Ա1+»-ի հետ

Հասարակություն
ff246e54a55be9cac9aaaaaa9e9139f8

Հարգելի ընթերցող,
«Ա1+»-ի «Քո աչքերով» հավելվածը վաղը սպասում է Ձեր կադրին։
Երեւանում մայիսի 5-ին կկայանան Ավագանու ընտրություններ, եւ դուք կարող եք դառնալ մեր թղթակիցը՝ բեռնելով լուսանկար եւ տեսանյութ։ Եվ պարտադիր չէ, որ ականատես լինեք ընտրախախտման՝ ֆիքսելու համար, այն կարող է լինել շատ դիպուկ տեսարան, որը կբնութագրի ընտրությունները։
«Քո աչքերով» հավելվածը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են լինել իրադարձությունների կենտրոնում, ում հետաքրքիր է իրենց շրջապատող աշխարհը, ովքեր կցանկանային ներկայացնել իրենց հայացքը տարբեր հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ հավելվածում մեր քաղաքացիներն արդեն հասցրել են տեղադրել հարյուրավոր լուսանկարներ ու տեսանյութեր: