Քաղաքացիական օրենսգիրքը փոփոխվում է
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների նախագծի փորձագիտական խմբի անդամներ Պրոֆ. Դոկտոր Ռոլֆ Կնիպերին, Պրոֆ. Դոկտոր Հանս-Յոախիմ Շրամին (Բրեմենի համալսարան), Պրոֆ. Դոկտոր Լադո Չանթուրիանին (Թբիլիսիի և Կիլի համալսարաններ): Հանդիպմանը ներկա էր նաև GIZ գերմանական կազմակերպության «Հարավային կովկասում իրավական բարեփոխումների» հայաստանյան ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը:
Հանդիպման ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կողմից ներկայացվեց Հայաստանում գործող դատական համակարգի ընդհանուր կառուցվածքը` ընդգծելով մասնագիտացված դատարանների և դատավորների դերը: Ներկայացվեց նաև Վճռաբեկ դատարանի առաքելությունն օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման հարցում:
Արձանագրվեց նաև, որ մոդելային օրենսգրքի հիման վրա ընդունված հետխորհրդային օրենսգրքերից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը լավագույններից է, իսկ դրանում կատարված փոփոխությունների քիչ լինելը խոսում է հատկապես ինստիտուցիոնալ կարգավորվածության բարձր մակարդակի մասին:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ընդգծեց, որ Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներն ունեն ուղղորդող և մեկնաբանող նշանակություն օրենսդրության կիրառման համար, և առավել արդյունավետ կլիներ այդ դիրքորոշումների հաշվառմամբ օրենսդրական փոփոխությունների առաջարկների ներկայացումը:
Քննարկվեց նաև գործարքների անվավեր ճանաչելը արբիտրաժներին վերապահելու հնարավորության մասին:
Այս մասն հայտնում է Դատական դեպարտամնետը։