A
A
«Հարսնաքարի» գործով դատը հետաձգվեց
«Հարսնաքարի» գործով դատը Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է: Դատական նիստին չէին ներկայացել տուժող կողմն ու դատախազները:
Նիստը հետաձգվեց մինչեւ մայիսի 17-ը, ինչը վրդովվեցրեց ամբաստանյալներին, հատկապես` Արման Խաչատրյանին. « Պարոն դատավոր, առանց այդ էլ 10 օրը մեկ է դատական նիստը, էտ էլ չեն ուզում գան»;
Դատավոր Դավիթ Հարություննյանը հիշեցրեց ամբաստանյալին, որ նիստերը հետաձգվում են նաեւ պաշտպանների զբաղվածության պատճառով ու խորհուրդ տվեց Արման Խաչատրյանին երկու պաշտպան ունենալ: