Սերմնահեղուկը բերվել է արտասահմանցու համար
Հայաստան բերվել է ոչ թե 2 կգ սերմնահեղուկ, այլ 2 մլգր. այսօր այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոեւը։
Օկոեվը նշում է, որ դա «թյուրիմացություն է», քանի որ ներկրվել է ընդամենը 2 մլգր. սերմնահեղուկ այն էլ ոչ թե հայ ընտանիքի, այլ արտասահմանցի մի կնոջ համար:
Նշենք, որ օրեր առաջ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ Հայաստան էր ներկրվել 2 կգ սերմնահեղուկ Իսրայելից: Այնուհետեւ Պետական եկամուտների կոմիտեն հերքել էր այն` նշելով որ սերմնահեղուկ ներկրվել է ոչ թե Իսրայելից, այլ Ավստրալիայից:
Մասնագետը նշում է, որ 2 կգ-ը կարող էր օգտագործվել 1200 հոգու համար, բայց արհեստական բեղմնավորման մեջ նման հասկացողություն չկա, որ կիլոգրամով սերմնահեղուկ բերեն:
«Ես իմ պրակտիկայում չեմ հանդիպել, որ հայ զույգերը արտասահմանցի դոնոր ուզեն արհեստական բեղմնավորման համար, հակառակը` ժամերով քննարկում են մազերի գույնը, հասակը, աչքը»,-ասում է Գեորգի Օկոեւը։