Ուշաթափվել է դատարանում (տեսանյութ)
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան գործով հրապարակել է վճիռը:
Ըստ Արտակի քրոջ՝ Ծովինար Նազարյանի՝ դատարանը ապացուցված է համարել զինդատախազության վարկածը՝ եւ ամբաստանյալներին դատապարտել 4, 4, 4 տարի (այդքան էլ պահանջել էին Վահագն Հայրապետյանի, Մխիթար Մխիթարյանի եւ Ադիբեկ Հովհաննիսյանի համար), 10 տարի (13 տարի էր պահանջել դատախազը Հակոբ Մանուկյանի համար), եւ 3 տարի (դատախազը պահանջել էր 2 տարի Հարութիկ Կիրակոսյանի համար) ազատազրկման:
Նրանք մեղադրվում էին Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար։
«Ի սկզբանե,մենք հույս չենք կապել ՀՀ արդարադատության համակարգի հետ, ու հիմա էլ չենք կապում», - նշել է Ծովինար Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում։
Տուժող կողմն այսօր չի մասնակցել դատական նիստին։
Արտակ Նազարյանի մահվան կապակցությամբ դատավճիռը հրապարակելուց հետո Ա. Հովհաննիսյանի մայրը ուշաթափվել է, շտապօգնություն են կանչել, խառնաշփոթ է սկսվել: