Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

21-ամյա վորորդը մահացել է

Հասարակություն
7777591ecf1bdb9250ab0966ade3cc63

Մայիսի 8-ին, ժամը 03.47-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք-Եղեգնաձոր ավտոճանա­պարհին` Մալիշկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 84 MP 888 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել հարակից ձորը:

Վարորդ` 1992 թ. ծնված Գարիկ Ղազարյանը տեղում մահացել է: Ուղևոր` 1992 թ. ծնված Արմեն Վարդանյանը, ինքնուրույն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատված:

Հրշեջ-փրկարարներն ուղևոր` 1992 թ. ծնված Տարոն Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից:

Ուղևորներ Ա. Վարդանյանը և Տ. Հովհաննիսյանը տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։