Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մնացել են հարեւանների հույսին (տեսանյութ)

Հասարակություն
e861803678944da4846bc0eb7015dd55

1988-ի երկրաշարժից ի վեր Գյումրու տնակային ավաններում բնակվում են բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանց թվում շատ են երկրաշարժի հետևանքով բնակարան չկորցրած ընտանիքները, թեև նրանցից շատերը Խորհրդային Միությունում գործող կարգի համաձայն իրենց աշխատանքի վայրերում հաշվառված են եղել բնակարանային հերթերում: Նրանք այդ տարիներին բնակվել են վարձով տներում կամ գործարարնային հանրակացարաններում:

«Շիրակ կենտրոնի» դիտարկումները ցույց են տալիս, որ նման կարգի անօթևանների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ և անժառանգ տարեցները: Ներկայումս նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում ու խնամում են հարևանները:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: