Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միգրանտների մեծ մասին մերժում են

Հասարակություն
26b3806ab59d4486344e6a27984e50c5

Բելգիայում խստացրել են միգրացիոն օրենքները։ Ի գիտություն հայ միգրանտների այսօր հայտնեց ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայություն պետի տեղակալ Իրինա Դավթյանը:

Ըստ նրա` ՀՀ քաղաքացիները հիմնականում եվրոպական երկրներ, մանավորապես Բելգիայից ապաստան են հայցում՝ իրենց բուժումը այնտեղ կազմակերպելու համար:

«Սակայն այդ համակարգը այնքան է չարաշահվել, որ վերջին տարիներին Բելգիայում հայցերի մեծամասնությանն արդեն մերժում են։ Վերջին տարիներին ներկայացված հայցերի 1 տոկոսից պակասն է, որ բավարարվում է»,-ասում է Դավթյանը:

Միգրացիոն պետական ծառայության ներկայացուցիչները արտագաղթել պատրաստվողներին խորհուրդ են տալիս դիմել ավելի օրինական եղանակների։


«Մենք նպատակ ունենք իրազեկել մեր հայրենակիցներին, թե ինչպես կարելի է օրինական ճանապարհով դիմել այդ միգրացիային, եւ ինչ հնարավորություններ կան օրինական միգրացիայի համար՝ աշխատանքի, ուսման եւ այլ նպատակներով»,-ասաց Իրինա Դավթյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը։

Հատուկ այդ նպատակով նրանք իրազեկող գրականություն են տպագրել: