Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Dorians-ի համերգի հատուկ հյուրերը

Հասարակություն
b18c865e43d1ebed21a9e04f0e045c72

Եվրատեսիլ երգի մրցույթում Ռուսաստանի, Լատվիայի, Ֆինլանդիայի եւ Վրաստանի մասնակիցները որպես հատուկ հյուրեր հանդես կգան մայիսի 10-ին Կոպենհագենի AmagerBio համերգային սրահում կայանալիք Հայաստանը ներկայացնող Dorians ռոք-խմբի համերգին:

Դինա Գարիպովան (Ռուսաստան), PeR դուէտը (Լատվիա), Քրիստա Սիգֆրիդսը (Ֆինլանդիա), Նոդի Տատիշվիլին եւ Սոֆի Գելովանին (Վրաստան) ընդունել են հայկական կողմի հրավերը եւ համերգին կկատարեն 1-2 երգ:

Dorians-ը համերգի ընթացքում հանդես կգա ավելի քան մեկ ժամանոց համերգային ծրագրով:

Հիշեցնենք, որ Մայիսի 16-ին Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում Dorians-ը հանդես կգա 11 համարի տակ: