Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվ ոչ միայն մեկ հայ

Հասարակություն
81d50e85588f86fb3fd5b17be7d0eaf6

Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա վարժարանում, տեղի ունեցավ «Ժառանգությունների» շաբաթ ՝ նվիրված Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին:

Համերգի ծրագրին մասնակցեցին վարժարանի 1 - 5 դասարանի աշակերտները, իսկ ավարտական դասարանի աշակերտները կատարեցին` «Ձոն»՝ Սայաթ Նովայի 300-- ամյակի առթիվ:

«Մենք ցանկանում ենք մի նոր ծլած, նոր սերունդով հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին : Թուրքերի ցանկությունն էր՝ մնար մեկ հայ այն էլ թանգարանի համար: Ահավասիք մենք նոր սերունդ կաճեցնենք»,- երեկոն բացելով՝ ասաց վարժարանի տնօրենուհի՝ Զարմինե Պողոսյանը:

Երգչախմբի ղեկավար Անահիտ Պողոսյանի ղեկավարությամբ, տարբեր տարիքի երեխաների երգչախմբերը կատարեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ դպրոցի դաշնակահար Նվարդ Տատուրյանի նվագակցությամբ:

Տպավորիչ էր ջութակահարների անսամբլի ելույթը՝ Դիանա Վասիլյանի ղեկավարությամբ: Ելույթ ունեցան նաեւ անհատ կատարողներ:

Երեկոյի Պատվավոր հյուրն էր, արեւմտահայ անվանի գրող՝ Արամ Հայկազի դուստրը՝ Ալիս Հայկազի - Չեքենյանը, որին ներկաները ըդունեցին հոտըկայս ծափահարություններով: Համերգի ավարտից հետո իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց Սրբոց Նահատակաց եկեղեցու հովիվ՝ Արժ. Տ. Աբրահամ Քհնյ. Մալխասյանը:

Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք
Լուսանկարները՝ հեղինակի