A
A
ՃՏՊ` Դիմիտրով գյուղում
Այսօր առավոտյան՝ժամը 08.56-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «ՎԱԶ-21010. մակնիշի 97 LS 777 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին և շրջվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:
Նախնական տվյալներով կա չորս տուժած: