Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ քաղաքացի դարձածները երդվել են

Հասարակություն
7b85e481860420484c576e4fda1808f3

Հայաստանի Հանարապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի որոշման համաձայն՝ Հաղթանակի և Խաղաղության, Հանրապետության, Սահմանադրության կամ անկախության կապակցությամբ նշվող տոն օրերին ՀՀ քաղաքացիություն ստացող անձի երդման արարողությունը իրականացվում է հատուկ հանդիսավոր պայմաններում:

Ըստ ոստիկանության մամլո հաղորդագրության՝ մայիսի 9-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում տեղի ունեցավ հանդիսավոր երդման արարողություն, որին մասնակցում էին ու ելույթ ունեցան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը:

Քաղաքացիություն ստացածներին շնորհավորեց ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: