A
A
Ժայռաբեկորը ընկնում էր
Մայիսի 10-ին, ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան 3 փողոցում` "Սովխոզ" կոչվող միջպետական թունելի մոտակայքում, առկա է ժայռաբեկորի ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ժայռաբեկորի ընկնելը կարող է խոչնդոտել Գեղանուշ և Ճակատեն գյուղեր տանող ավտոճանապարհի երթևեկությունը:
Մայիսի 10-ին, ժամը 09.27-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբ. թիվ 11 տնից մոտ 30 մ հեռավորության վրա` սարից առկա է ժայռաբեկորի ընկնելու վտանգ (70 տ):
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: