Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդկային կորստի ցավը

Հասարակություն
3d04eddf1789a46213333fe8349eff8b

Արամ Մեժլումյանի մասին խոսելիս՝ հարազատներն առաջինը նշում են, որ սիրում էր աղավնիներ պահել ու հետեւել օդում նրանց թռիչքին. «Կենդանիներ շատ էր սիրում: Դեռ 8-9 տարեկանից նապաստակներ էր պահում ու ամեն առավոտ գնում էր դաշտից խոտ էր քաղում նապաստակների համար: Մի օր էլ դրսից մի շուն գտավ, ոտքը կոտրված էր, բերեց, վիրակապ դրեց ու պահեց բակում: Աղավնիներ էր պահում, անընդհատ վերեւ էր նայում, որ նոր աղավնիներ տեսներ: Աղունիկը դնում էր թեւի տակ, տանում էր դպրոցի բակում բաց էր թողնում: Հիմա հայրն է աղունիկներին խնամում»:

Արամ Մեժլումյանն ընտանիքի կրտսեր զավակն է՝ ծնվել է 1989թ. Արարատի մարզի Շահումյան գյուղում: Արամի ծնողներն այս տուն են տեղափոխվել մոտ 30 տարի առաջ: Արամն էլ այս տանն է ծնվել: Մայրը՝ Լաուրան, պատմում է Արամի մասին ու հիշում, թե ինչպես էր հորդորում որդուն, երբեմն նույնիսկ բարկանում, որ այդքան շատ ժամանակ չտրամադրի իր կենդանիներին եւ փոխարենն իր կրթության եւ դասերի վրա ավելի շատ ուշադրություն դարձնի: Բայց Արամը համառում էր: Լաուրան պատմում է նաեւ, որ որդին շատ գեղեցիկ եւ կոկիկ ձեռագիր ուներ, եւ դպրոցում ուսանելու ժամանակ նրա ամենասիրելի առարկան աշխարհագրությունն էր: «Ուսուցչուհին նրա գրած թելադրությունը կպցրել էր պատին. էնքան անթերի էր գրված եղել: Ընդունակ էր, բայց չէր սովորում»,- ասում է մայրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով