Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջուրը խարխլում է հիմքերը

Հասարակություն
c6587f68673fece35cbf7c948cc2844c

Երևանի Ջրվեժի «Մայակ» թաղամասի 3 շենքի բնակիչներն ահազանգում են։ Շենքի տակ է լցվում մեծ քանակությամբ խմելու ջուր, ինչի հետևանքով օր օրի խարխրլվում են շենքի հիմքերը:

Բնակիչները պնդում են՝ բազմաթիվ անգամ դիմել են «Երևան-Ջուր» ընկերությանը, սակայն ապարդյուն, քանի որ վերը նշված ընկերության աշխատակիցները տեղանքը զննելուց հետո պատճառաբանել են, թե այս վերանորոգումը կախված է մեծ ծախսերի հետ (շենքի տակ և հարակից գործող 2 խանութների տերերը նրանց առաջարկել են իրենց ֆինանսական օգնությունը-խմբ):

Բնակիչները պարբերաբար զանգահարում են նշված ընկերություն, որտեղից իրենց պատասխանում են, որ իբր իրենց մոտ վթարներն այնքան շատ են, որ հիմա այդ հարցով չեն կարող զբաղվել: