Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակութային վայրերն անհասանելի են

Հասարակություն
90fbd8c9dac7db71e374ec37b36199bd

Նարեկացի արվեստների միությունում այսօր բացվելու է «Այլընտրանքային Երևանի քարտեզ» խորագրով ցուցահանդես։

Այն կազմակերպել են մի խումբ երիտասարդներ՝ «Սոցիալական ներգրավածության և աջակցության կենտրոն հանուն հավասարության» հկ-ի աջակցությամբ և Երիտասարդական բանկի ֆինանսավորմամբ։

Կազմակերպիչներից Լուսինե Սաղումյանը «Ա1+»-ի հետ հարցազրույցում պատմեց,որ իրենց խումբը ուսումնասիրել է քաղաքի 64 մշակութային վայր և պարզվել է,որ դրանցից 41-ը ամբողջովին անմատչելի է հաշմանդամներին։

«Մեր նպատակն է բարձրաձայնել ,որ մեր քաղաքը անմատչելի է խնդիրներ ունեցող մարդկանց համար և փորձել հասնել նրան,որ այդ խնդիրները լուծվեն»,-նշեց նա։

Ցուցահանդեսի կազմակերպիչները վստահեցրին,որ նման միջոցառումները կլինեն շարունակական։