Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուրս կգա՝ մենք են մեղավոր, որ մարդիկ արտագաղթում են» (տեսանյութ)

Հասարակություն
b1ebe20330d0e5a2def9ad6d79564484

Զաքյան 13 հասցեից մեծ ավտոբուսով գրեթե ամեն օր մի քանի տասնյակ մարդ Հայաստանից ուղեւորվում է Ռուսաստանի Դաշնություն։

Այսօր ավտոբուսի ուղևորվում էր Մոսկվա։ Այստեղ հավաքված մարդկանց մեծ մասը լքում է հայրենիքն ընդմիշտ, իսկ մյուսներն կվերադառնան,երբ ավարտվի սեզոնային աշխատանքի շրջանը։

Արտագաղթի ճանապարհը բռնածները հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ։

20 ամյա Հարութը առաջին անգամ չէ, որ մեկնում է արտերկիր։ Հայրենիքում աշխատանք չի գտնում, իսկ Մոսկվայում պատրաստ է ցանկացած աշխատանքի:

Ընկերոջն ճանապարհելու եկած Լևոնը դեռ է17 տարեկան է,բայց խոստովանեց, որ բանակից վերադառնալուց հետ նույնպես պատրաստվում է լքել երկիրը։ Նա այստեղ չի տեսնում իր ապագան։

Ավտոբուսի վարորդը, ով նույնպես հրաժարվեց խոսել տեսախցիկի առաջ, պատմեց,որ ուղևորները հիմնականում ընտանիքի անդամներ են,ովքեր գնում են անվերադարձ։

Ուղևորափոխադրման ծառայությունից այսօր հրաժարվեցին հարցազրույց տալ։

«Դուրս կգա՝ մենք են մեղավոր, որ մարդիկ արտագաղթում են»,- պատճառաբանեցին նրանք։