Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասընթաց ոստիկանների համար

Հասարակություն
a5c857cf6fd5092b4fc14d780bec1d88

Մոտ երեսուն ոստիկանության ուսանողներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ ներգրավվեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Հայաստանի ոստիկանության ակադեմիայում կազմակերպված տեղեկատվական անվտանգության վերաբերյալ երկշաբաթյա ինտենսիվ դասընթացում, որը մեկնարկել է 2013 թ. մայիսի 13-ին:

Ծրագրի մասնակիցները կընդլայնեն ՏՏ համակարգերի և տվյալների պաշտպանության մասին իրենց գիտելիքները, ինչպես նաև ձեռք կբերեն համակարգչային և համակարգիչների կիրառմամբ կատարվող հանցագործությունների հետաքննության հմտություններ:

Դասընթացի հիմնական նպատակն է ուսանողների շրջանում պատկերացում ձևավորել կիբերհարձակումների եղանակների վերաբերյալ, ինչպես նաև ցանցերի, համակարգերի և տեղեկատվական անվտանգության ապահովման գործիքների մասին:

Ծրագրի մասնակիցները կսովորեն տեղակայել և կարգավորել ցանցային և տվյալների անվտանգության ապահովման գործիքները, բացահայտել հարձակումները և դրանց գործարկման հնարավոր մեխանիզմներն ու հասկանալ հաքերների հարձակումների հոգեբանությունը և դրդապատճառները:

Դասընթացը կազմակերպվել է ԵԱՀԿ կողմից Հայաստանի կիբերանվտանգության բարելավման աջակցության ջանքերի շրջանակներում:

Այս մասին հայտնում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը։