Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նստացույց անողները կառավարությունում են (տեսանյութ)

Հասարակություն
3164ca9ba5144eaa5537ba860e8bce5f

Ազատության հրապարակից մի քանի տասնյակ ազատամարտիկներ ցուցապաստառներով, եռագույն դրոշներով և «Հայաստան» վանկարկումներով երթով եկել են Կառավարության շենք։

Նրանց պահանջը մեկն է՝ ազատամարտիկների համար արժանապատիվ և սոցիալապես ապահով կյանք։

Վերջիններս գիշերել են Ազատության հրապարակում՝ երեք օր անընդմեջ՝ ոչ նպաստավոր եղանակային պայմաններում՝ մեկ անձրևանոցի տակ։
Այսօր ազատամարտիկներին զորակցելու էին եկել «Բարև Երևան» դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Սանասարյանը, ՀԱԿ անդամ, ԵԿՄ նախկին փոխնախագահ աազտամարտիկ Միասնիկ Մալխասյանը։

Ազատամարտիկները մի քանի էջանոց նամակ են պատրաստել, որը կհանձնեն վարչապետին, ինչպես նաև նրանք ցուցակագրում են բոլոր այն ազատամարտիկներին, որոնք իրենց սոցիալական խնդիրենը լուծելու համար միացել են այսօրվա շարժմանը։

Ի դեպ, մինչ այս պահը ազատամարտիկների թվի որևիցե հաշվառում չի անցկացվել։

Երբ երթն արդեն հասնում էր Հանրապետության հրապարակով, ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, որը պատահաբար անցնում էր այդտեղով։

Ազատամարտիկները քիչ առաջ հասան Կատառավարության շենք, որտեղ նրանց դիմավորեց Կառավարության քաղաքացիների դիմումների ընդունման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և ազատամարտիկների 4-5 հոգու հետ մտան կառավարություն՝ խնդիրն առանձին քննարկելու համար։