Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանցի հաքերները պասիվացել են

Հասարակություն
ad85e38600a94950298d67b091e4b745

Այս տարի ապրիլի 24-ին եւ մայիսի 9-ին ադրբեջանական հաքերային խմբերի կողմից, տարօրինակ կերպով, ոչ մի հարձակում չի եղել. այսօր այս մասին հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա նշում է, որ միայն մայիսի 8-ին ադրբեջանական հաքերային խմբերի կողմից հայկական 10 կայք հարձակման տակ հայտնվեց:

«Սակայն երկու կողմից էլ այդ կայքերը ինչ որ յուրահատուկ կայքեր չէին, ավելի շատ սոցիալական բնույթ էին կրում»,-ասում է Մարտիրոսյանը:

Խոսելով հայակական կողմի մասին՝ փորձագետը նշում է, որ հայկական կիբեռբանակը մի շարք ադրբեջանական կայքեր կոտրել է ապրիլի 24-ին, այնուհետեւ մայիսի 9-ին:

Փորձագետը բացատրում է, որ ադրբեջանական հաքերային խմբերի պասիվությունը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ցեղասպանության թեմայով կայքերը բավականին լավ պաշտպանված են:

«Մյուս կողմից շատ հավանական է, որ սպառվել էր հնարավորությունները։ Հնարավոր է, որ ուղղակի սպառվել էր կոնկրետ ինչ որ թիրախ կայքերը»,-հավելում է Մարտիրոսյանը: