A
A
Կայծակն է հարվածել
Մայիսի 12-ին, ժամը 23.10-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հացավան գյուղի 6-րդ փողոցի թիվ 15 տան բնակիչ Ս. Քոչարյանը՝ (ծնվ. 1963 թ.) ժամը 15.00-16.00-ի սահմաններում, դաշտում շանթահարումից մահացել է:
Մնացել էր ձորակում
Մայիսի 13-ին, ժամը 08.03-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի մոտակա ձորակում ընկած մարդ կա. Վերջինիս դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 08.20-ին հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 38 տան բնակիչ Վարդան Թադևոսյանին (ծնվ.1970թ.):
Տուժածին տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն: