Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիօքսին, սնդիկ եւ այլ թույներ օդում

Հասարակություն
7e1f1659b44c7b818903ecbecb65d742

Երեւանում` 3-րդ գյուղի տարածքում, շուրջօրյա այրում են պոլիվինիքլորիդի, պոլիէթիլենի եւ այլ աղբի հսկայական թափոններ` մթնոլորտ արտանետելով հսկայական չափերի դիօքսին, սնդիկ եւ այլ թույներ: Այս մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին գրում է ռուսական «Կրեմատորիի» ռոկ խմբի երաժիշտ Արմեն Գրիգորյանը:

Նամակում նաեւ ասված է. «...Երեւանի շրջակայքը վերածվել է մի մեծ աղբավայրի, իսկ այդ անքաղաքակիրթ երեւույթի նկատմամբ պետական որեւէ պայքար չկա: Ավելին, աղբի ուտիլիզացման միջոցները վաղուց հնացել են եւ անուղղելի վնաս են հասցնում մարդկանց առողջությանը:

Հայաստանի բնակչության շրջանում անպտղության, օնկոլոգիական եւ այլ անբուժելի հիվանդությունների չափից բարձր ցուցանիշը ուղղակի արդյունքն է թափոնների մշակման տվյալ մեթոդի, որը ոչ մի կերպ չի համապատասխանում երվրոպական նորմերին, որոնց մենք ձգտում ենք:

Վստահ եմ, որ Դուք գիտակցում եք այս խնդրի կարեւորությունը, անմիջապես միջոցառումներ կձեռնարկեք` դադարեցնելու բնակավայրերի հարեւանությամբ այրումները եւ կնպաստեք նրան, որպեսզի մոտ ապագայում աղբավայրը տեղափոխեն մարդկանց համար անվտանգ տարածության վրա, ինչպես նաեւ անցնեն աղբի մշակման ժամանակակից տեխնոլոգիաներին»,- նշված է ՀՀ վարչապետին ուղղված դիմումում: «Էկոլուր»

Լուսանկարները` Արմեն Գրիգորյանի