A
A
Վարուժան Հակոբյանը 7-րդն է Չիկագոյում
Չիկագոյում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը: ԱՄՆ ներկայացնող հայազգի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը վերջին տուրում ոչ-ոքի ավարտեց իր պարտիան եւ 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: Նա 5-րդ տեղից նահանջեց 7-րդ հորիզոնական եւ կստանա ընդամենը 600 դոլար պարգեւավճար:
Մեր մյուս հայրենակից, 12-ամյա շախմատիստ Սամուել Սեւյանը, 4,5 միավորով զբաղեցրեց 47-րդ տեղը:
Գլխավոր մրցաշարի հաղթող դարձավ 7 միավոր վաստակած ամերիկացի Ռեյ Ռոբսոնը, որը իր հայրենակից Ջոշուա Ֆրիդելից եւ մակեդոնացի Նիկոլա Միտկովից առաջ անցավ լրացուցիչ ցուցանիշներով:
Մինչեւ 2100 վարկանիշային միավորներ ունեցող շախմատիստների մրցաշարում հայազգի Դավիթ Մուրադյանը վերջին` 7 տուրում պարտվեց եւ 4,5 միավորով գրավեց 23-րդ տեղը: