A
A
Ռոնալդուն 76,5 մլն ընկեր ունի
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է աշխարհում բոլորից շատ ժողովրդականություն վայելող մարզիկ:
Տարբեր ինտերնետային սոցցանցերում պորտուգալացի ֆուտբոլիստին «ընկեր» են համարում 76,5 մլն օգտատերեր:
«Ես անչափ հպարտ եմ նման գնահատման համար: Շնորհակալ եմ իմ այն երկրպագուներին, որոնք ինձ աջակցեցին այդ հարցում» - խոստովանել է Քրիշտիանու Ռոնալդուն:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պորտուգալացի հարձակվողը միայն Facebook-ում ունի 57 մլն համակիր: 2012 թ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, նրանից ետ է մնում 12 մլն ձայնով: