Դանիա - Հայաստան՝ 0:4. Արձագանքում են ԶԼՄ-ները
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երեկ Դանիայի նկատմամբ տարած հաղթանակին այսպիսի վերնագրերով են արձագանքել մեր սպորտային լրատվամիջոցները:
«Դանիա - Հայաստան՝ 0:4. Հրաշք Անդերսենի հայրենիքում» (հեղինակը հավանաբար նկատի ունի Հանս-Քրիստիան Անդերսենին), «Փառահեղ հաղթանակ», «Հայաստանի ազգային հավաքականը հերոսանում է Դանիայում», «Հայաստանի հավաքականը վերականգնում է հեղինակությունը երկրպագուների առջեւ»:
Դանիական լրատվամիջոցները, ինքնին, լրիվ տարբեր վերնագրեր են նվիրել այդ խաղին: «Հեռանալու ժամանակն է, Օլսեն», «Դանիական ֆուտբոլի վատագույն ճգնաժամը», «Ընդհանուր եւ չլսված ձախողում», «Սերունդն ընդմիշտ խարանված է», «Մոռացեք աշխարհի գավաթը, տղաներ»:
Լրատվամիջոցները կարծում են, որ հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենի հետ թիմից պետք է հեռանան նաեւ եւս 5 խաղացողներ, որոնք սպառել են իրենց եւ այլեւս ոչնչով չեն կարող օգնել ազգային հավաքականին:
Ի դեպ, Դանիայի խոշոր հաշվով պարտությունը ծաղրով են ընդունել հարեւան Նորվեգիայում. «Դուք կարծում եք, որ Նորվեգիայի շանսերը քիչ են աշխարհի առաջնություն գնալու համար: Բայց Դանիայի վիճակն էլ ավելի վատ է տանը Հայաստանից նվաստացուցիչ պարտություն կրելուց հետո»:
«Դանիական երազանքը մեռած է» - ոչ պակաս սարկազմով գրել է շվեդակ