A
A
Էլինա Դանիելյանը զբաղեցրեց 11-րդ տեղը
Դիլիջանում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց շախմատի Գրան պրիի 2-րդ փուլը:
Մրցաշարի հաղթող դարձավ հնդկուհի գրոսմայստեր Հումփի Կոներուն, որը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ միանձնյա գրավեց 1-ին տեղը:
Նրան հաջորդեցին սլովակցի Աննա Մուզիչուկը եւ վրացուհի Նանա Ձագնիձեն, որոնք իրենց անվան դիմաց գրանցեցին 7-ական միավոր:
Հայաստանի միակ ներկայացուցիչ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, 4,5 միավորով բաժանեց 9-11-րդ տեղերը Օլգա Գիրյայի եւ Վիկտորիա Չմիլիտեի հետ: Նա լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 11-րդ տեղը եւ վաստակեց 30 վարկանիշային միավոր: