Տիգրան Հարությունյանը զբաղեցնում է առաջին տեղը
Չեռնոգորիայի Բուդնա քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի պատվիրակներից բոլորից հաջող հանդես է գալիս Տիգրան Հարությունյանը: 16-ամյա շախմատիստը 5 հնարավորից վաստակել է 4,5 միավոր եւ զբաղեցնում է առաջին տեղը:
Վստահ են սկսել առաջնությունը նաեւ մեր 18-ամյա շախմատիստները` գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Կարեն Գրիգորյանը եւ առաջին կարգային Արման Միքայելյանը: Նրանք 4-ական միավորով բաժանում են 2-5-րդ տեղերը եւ ետ են մնում միայն միանձնյա առաջատար, իսպանացի Դավիդ Պարդոյից:
Առաջատարների խմբում է ընդանում նաեւ 10-ամյա Արմեն Բարսեղյանը, որը 5 տուրից հետո ունի 4,5 միավոր եւ զբաղեցնում է 4-րդ տեղը:
Աղջիկներից լավագույն արդյունք ունի Անի Հարությունյանը, որը 16 տարեկանների մրցաշարում 3,5 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականում:
Եվրոպայի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 8-ին: