A
A
Աղբատարը շրջվել է
Նոյեմբերի 5-ին, ժամը 06.24-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս - Ռանչպար ավտոճանապարհին ԶԻԼ-130 մակնիշի 33 ՕT 277 պ/հ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատը:
Դեպքի մասին տեղեկացվել է Մասիսի շտապօգնության հերթապահը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ԶԻԼ-130 մակնիշի աղբատարը (վարորդ Է. Ղ.` ծնվ. 1977 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով Է.Ղ.-ն արգելափակվել է խցիկում:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Է. Ղ.-ին և տեղափոխել Մասիս քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
ԱԻՆ