Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մուլտֆիլմերը ագրեսիվ են դարձնում երեխաններին

Հասարակություն
6e38ca5db220d395f2adf248ad8a0917

Ամբողջ աշխարհում մուլտֆիլմերը շեղվել են իրենց նպատակից: Այս հարցում համամիտ են Երեւանում մեկնարկած 9-րդ մանկապատանեկան միջազգային ֆիլմերի փառատոնի մասնակից ռեժիսորները:

Վրացի ռեժիսոր Գրիգոլ Չիգոգիձեն մեզ հետ զրույցում հայտնեց իր մտահոգությունը. «Ամենուր և ամեն տեղ բռնություն է և պատերազմ, արյուն և ագրեսիա, գտնում եմ, որ դրա դեմ ինչ-որ կերպ պայքարել է պետք»:

Ուկրաինացի ռեժիսոր Նատալյա Սկրյաբինան հիշում է` փոքր տարիքում գրեթե սթրեսի է ենթարկվել ագրեսիվ մուլտֆիլմի պատճառով: Նրա խոսքով այսօր տեղի է ունենում արժեքների փոխակերպում.«Մենք միայն առարկայական ենք սկսում մտածել և մոռացել ենք զգացմունքային և հոգևորի մասին»:

Ռեժիսորները հիշեցնում են՝ երեխաներին դաստիրակելու խնդիրը հրատապ է բոլոր ժամանակներում և բոլոր պետություններում: Այս գործում իրենց անփոխարինելի դերը ունեն մուլտֆիլմերը, որոնք ձեւավորում են երեխանների արժեհամակարգը։ Իսկ այսօր անիմացիա ստեղծողները մտածում են ոչ թե երեխաների առողջ հոգեբանության, այլ սեփական բիզնեսի մասին: Ռուսական «Երալաշ» հաղորդման ռեժիսոր Բորիս Գրաչևսկին նրանց խորհուրդ է տալիս, որ մտածեն իրենց ստեղծագործությունների շուրջ. «Ում և ինչի համար եք անում, բարությամբ ավելի հեշտ է հասնել թիրախին , քան չարությամբ, թեև բարության ճանապարհը փոքր-ինչ դժվար է»:

Աֆրիկացի ռեժիսոր Բենջամին Ֆրանսիզը մուլտֆիլմերը կարևորում է նաև միջմշակութային հաղորդակցության ոլորտում, նույնիսկ հակամարտությունների լուծման հարցում. «Մենք պետք է ստեղծենք այնպիսի կերպարներ, որոնք կօգնեն հասկանալ, թե ինչ է հանդուրժողականությունը և բացահայտել տարբեր մշակույթների առանձնահատկությունները»:
Երեւանում մեկնարկած 9-րդ մանկապատանեկան միջազգային ֆիլմերի փառատոնը կավարտվի այսօր: Իրենց աշխատանքներն են ներկայացրել 6 երկրներից 20 ռեժիսորներ: