Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետությանը կարտոֆիլը չի հետաքրքրում

Հասարակություն
6d8e8ebfccd5c0c461e69541ff1caf1b

«Պետությանը չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում»,-անդրադառնալով նոյեմբերի 1-ին Հայաստանից Վրաստան արտահանված 470 հազար կգ կարտոֆիլի ետ վերադարձմանը` նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Վրաստանը դեռ ապրիլին, պատճառաբանելով հայկական կարտոֆիլի փտախտով վարակված լինելը, ետ ուղարկեց 12 հազար կգ կարտոֆիլ: Այս անգամ էլ պատճառաբանությունը նույնն է:

Պարոն Պիպոյանը համոզված է, որ մենք նման խնդրի առաջ կանգնեցինք,որովհետև մեր պատկան մարմիններն իրենց նեղություն չեն տալիս հետաքրքրվել. «Վրաստանը եթե անգամ նման քաղաքականությամբ պաշտպանում է սեփական արտադրողին դրսի ներմուծողից, ապա շատ լավ կարողանում է դա կազմակերպել ու մնալ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ: Իսկ ինչ ենք անում մենք`ոչ մի լաբորատոր հետազոտություն, ոչ մի բողոք միջազգային ատյաններին, ոչ մի հետաքրքրություն»:

Բաբկեն Պիպոյանին հատկապես զայրացնում է, այն փաստը, որ Հայաստանում նույնպես կա լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար նախատեսված pcr սարքը, բայց քանի որ որոշակի գումարներ են պետք հետազոտության համար, հետևաբար չի արվում. «Կարող են հանգիստ բյուջեից քիչ գումար տրամադրել,բայց ոչ, չեն ուզում»:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ-ի նախագահին ամենաշատը մի հարց է հետաքրքրում, որ դեռ ապրիլից մնացել է անպատասխան. «Ուր է գյուղատնտեսության նախարարությունը, սննդամթերքի անվտանգության ծառայությունը, բույսերի պաշտպանությունը, բուսասանիտարիայի տեսչությունը»: