Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարձր ցուցանիշը փուչիկների դեպքից էր

Հասարակություն
5cc326b629ef23fa0336a21681d58c3b

Մեր հանրապետությունում հրդեհների թիվն այս տարի նվազել է 80 տոկոսով. այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

Նրա խոսքով` անցյալ տարվա բարձր ցուցանիշը պայմանավորված էր փուչիկների դեպքով: «Անցյալ տարի հրդեհների պատճառով 11 զոհ ենք ունեցել, այս տարի` 8-ը, վնասվածք ստացել են 26 մարդ, անցյալ տարի` 226-ը», - ավելացրեց նա:

Նա նաև նշեց, որ քաղաքացիների մեծամասնությունը չգիտի անվտանգության հասարակ կանոններ, հրդեհի դեպքում խուճապի են մատնվում և անգամ չգիտեն հրշեջ ծառայության հեռախոսահամարները. «Մենք ամեն ինչ անում ենք, որ քաղաքացիները տեղյակ լինեն անվտանգության հասարակ կանոններից, սակայն եթե հրդեհ է հայտնաբերվել, անմիջապես պետք է ահազանգել հրշեջ ծառայությանը՝ 1-01 կամ 911 համարով»:

Հրդեհներից խուսափելու համար, ըստ Հայրապետյանի, առաջին հերթին պետք է զգույշ վարվել կրակի և էլեկտրաէներգիայի հետ: