Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք ինքնաբավ, տոմատ արտադրող երկիր էինք»

Հասարակություն
b63c836120f85e068de8b6048b849a05

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը համոզված է, որ Մաքսային միությանը միանալուց հետո ապրանքների արտահանման կամ ներմուծման համար նախատեսված տարիֆները կհստակեցվեն. «Նախ ես միշտ ասել եմ, որ Մաքսային միությունը ավելի շատ տնտեսական միություն է, ոչ թե քաղաքական, իսկ մենք առանց տնտեսության ուր ենք գնում, չգիտեմ, բայց չեմ կարծում կամայականություններ արվեն»:

Պարոն Պիպոյանը շատ է ցանկանում, որ մենք ի վերջո տնտեսական զարգացման մեկ հստակ ուղեծիր որդեգրենք ու քայլենք առաջ՝ Մաքսային թե մեկ այլ ուրիշ միության կազմում. «Մենք չգիտենք՝ ինչ ճանապարհով ենք գնում: Մենք ինքնաբավ, տոմատ արտադրող երկիր էինք, այսօր դա էլ չկա, ստիպված ներմուծում ենք, ու եթե այսպես շարունակվի, արտահանելու բան մի քանի տարի հետո չենք ունենա ընդհանրապես»: