Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիները պարտադրում են օրենք

Հասարակություն
3fd177b2094e2794bbd49d8164608ce8

Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը միավորվել է բիզնես շրջանակների հետ և, ոտնահարելով ՀՀ օրենքները, ներխուժում է Երևանի բակերը՝

հակառակվելով երևանցիների կամքին և բարձրահարկեր խցկելով այնտեղ։

Ըստ էության, Երևանը քաղաքապետ չունի։ Իսկ այս ընթացքում հաջողվել է
օրինականություն հաստատել և պաշտպանել միայն այն բակերը, որտեղ
բնակիչներն ու ակտիվ քաղաքացիները ինքնակազմակերպվել և սեփական
գործողություններով քաղաքապետարանին պարտադրել են հարգել իրենց կամքն ու
օրենքը։

Այդպիսի օրինակներ են Վիշապների այգին (2011), Մաշտոցի պուրակը
(2012), Սուրենյանց այգին (2013) և բազմաթիվ այլ բակեր, որոնց թիվը
գնալով մեծանում է։ Այժմ դեռ ընթանում է Կոմիտաս 5-ի համար պայքարը։

Նույն կերպ Սայաթ Նովայի 12-ի բակում չի կարող կառուցվել բարձրահարկ
շենք, քանի որ այն հանդիսանում է հանրային օգտագործման տարածք և որոշումն
ընդունվել է օրենքների խախտումով։
Այդ ապօրինի թույլտվությունը չեղյալ համարելու միակ երաշխիքը հարակից
շենքերի բնակիչների վճռականությունն ու սահմանադրական իրավունքներին տեր
կանգնելն է։

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է
անհապաղ չեղյալ համարել Սայաթ Նովա 12-ի բակի կառուցապատման ապօրինի
թույլտվությունը։ Հակառակ դեպքում քաղաքացիներն ինքնուրույն կհաստատեն
օրինականություն։

Յուրաքանչյուր շենքում և բակում մեր իրավագիտակից քայլերն են, որ ստիպում
են պաշտոնյաներին հաշվետու դառնալ երևանցիների առաջ և փոխում են
կոռուպցիայի մեջ թաթախված իրականությունը։

«Մենք ենք այս քաղաքի տերը»