Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ դպրոցականները՝ մրցանակակիրներ

Հասարակություն
7fe2e69249e33fe5381e0e1658957fad

Մոսկվայի Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտում անցկացվել է ԱՊՀ անդամ և Բալթյան երկրների աշակերտների ռուսաց լեզվի X միջազգային օլիմպիադան: Հայաստանը ներկայացրել է ՀՀ հանրապետական օլիմպիադայի հաղթող 10-11-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքականը:

«Այբ» կրթահամալիրի սան Ելենա Ղուկասյանն արժանացել է «Հասուն դատողություն» դիպլոմի, երկրորդ տեղի և «Պատանի ընթերցող», «Պատանի հռետոր» անվանակարգերում դիպլոմների, ինչպես նաև «Հանդիսատեսի համակրանք» միակ մրցանակին: Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի սան Քրիստինե Գրիգորյանն արժանացել է «Գիտելիքի բազմազանություն» դիպլոմի:

Օլիմպիադայի բացարձակ հաղթող է ճանաչվել Թուրքմենստանը ներկայացնող մեր հայրենակցուհի Ռուսալինա Գրիգորյանցը: Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ուկրաինայի և Ղրղըզստանի հավաքականներում ևս ընդգրկված են եղել հայազգի աշակերտներ:

ՀՀ ԿԳՆ