Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը՝ վաղը

Հասարակություն
e95a21681b419f013694041ffb55c206

«Վաղը կորոշենք՝ երբ ենք ճանապարհելու, ինչպես եւ ինչով: Ճանապարհելու ենք ժողովրդով, ճանապարհելու ենք ազգովի: Փառք աստծո՝ փոխըմբռնում կա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը։

Ազատամարտիկներին հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ քաղաքական բոլոր ուժերը արձագանքել էին երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու իրենց նախաձեռնությանը, բացի ՀՅԴ-ից եւ ՀՀԿ-ից։

«Սերժ Սարգսյանի պահվածքը անընդունելի է»,- նշեց ազատամարտիկը։
Այսօրվա բանախոսները անդրադարձան նաեւ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերին։ Փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանի խոսքերով՝ շանթերը բոլոր նրանք են, ում համբերության բաժակը լցվել է. «Այսօր որեւէ մեկը իրավունք չունի մեղադրել Շանթ Հարությունյանին։ Իշխանությունն է մեզ դարձնում Շանթ եւ վաղը չեմ զարմանա, որ նման շանթերը շատ լինեն»։

Նրա խոսքերով՝ Շանթ Հարությունյանը որեւէ քայլ գաղտնի չէր անում, սակայն գնդապետ Վալերի Օսիպյանն իր քայլերով նպաստեց նման գործողությունների։

«Բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն, եւ պետք է ձերբակալվի Վալերի Օսիպյանը, ով դրդեց այդ ամեն ինչը»,- հայտարարեց նա։

Փոխգնդապետի խոսքերով՝ երեկ հավաքվածների մոտ գործեց աֆեկտը, եւ ով եղել է մարտի դաշտում, գիտի, թե դա ինչ բան է։

Իսկ ազատամարտիկ Ասլան Գրիգորյանն էլ հայտարարեց, որ կատարվածի միակ մեղավորը իշխանություններն են, ովքեր մարդկանց հասցնում են այդ վիճակին։