Ակտիվիստները վերապատրաստվել են ԵՄ աջակցությամբ
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը 2013 թվականի նոյեմբերի 4 և 5- ին իրականացրել է երկօրյա դասընթաց` «Մարդու իրավունքները քրեական դատավարության համատեքստում» թեմայով:
Դասընթացին մասնակցել են քաղաքացիական ակտիվիստներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված անձինք, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ՝ 20 հոգի։
ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանի կարծիքով՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների համար նմանատիպ սեմինարները շատ կարևոր են: «Իրավական գիտելիքները զգալիորեն կօգնեն նվազեցնել ապօրինի
ազատազրկվելու և խոշտանգումների ենթարկվելու ռիսկերը, եթե ինչ-որ պատճառներով նրանց բերման են ենթարկվել»,- նշում է Արման Դանիելյանը։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը ներկայացրել է խոշտանգումներից և դաժան վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մոտեցումները խոշտանգումների կանխարգելմանը՝ նշելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ