Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր պուրակ Ավանում

Հասարակություն
1a20a16183cb96590932c7add14b0610

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Ավան վարչական շրջանի Մյասնիկյան պողոտային հարող տարածքում ձևավորված նորակառույց պուրակի հանդիսավոր բացմանը:
Երկար տարիներ անխնամ տարածքի տեղում շուրջ 6 ամիս առաջ մեկնարկած շինարարական աշխատանքների շրջանակում 2,2 հեկտար մակերես ընդգրկող պուրակի ամբողջ երկայնքով կառուցվել են 1250 քմ սալապատ ճեմուղիներ՝ 1300 գծամետր եզրաքարերով:

Տեղադրվել են նստարաններ, աղբամաններ: Պուրակն առանձնանում է ձևավորման հետաքրքիր լուծումներով՝ գործող ժամացույցով և ջրվեժով: Տարածքն ապահովված է նաև արտաքին լուսավորության ցանցով՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով հանգիստը կազմակերպել նաև երեկոյան ժամերին: