Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորը դադարեցրեց հացադուլը

Հասարակություն
71a76021024a5db2b5b1a01fd8978d34

«Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած երկու կալանավորներից մեկը՝ Արմենակ Մկրտչյանը, այսօր դադարեցրել է հացադուլը։

Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։

Արմենակ Մկրտչյանը հացադուլ էր հայտարարել հոկտեմբերի 31-ին։

Իսկ մյուս կալանավորը՝ Դավիթ Վերմիշյանը, դեռ շարունակում է նոյեմբերի 1-ից սկսած իր հացադուլը։

Պարոն Ղլեչյանի խոսքերով՝ թե Դավիթ Վերմիշյանի եւ թե Արմենակ Մկրտչյանի քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում։ Նրանք բողոքում են նախաքննության ընթացքից եւ համարում, որ ապօրինի են հայտնվել անազատության մեջ։