Հանդիպում Ավստրիայի ՍԴ նախագահի հետ
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի սահմանադրական դատարանի
պատվիրակության անդամներին՝ Ավստրիայի ՍԴ նախագահ Գերհարդ Հոլզինգերի գլխավորությամբ:
Սերժ Սարգսյանը կարևորել է Ավստրիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը, այդ թվում՝ արդարադատության բնագավառում, նկատի առնելով, որ հատկապես այդ բնագավառում Ավստրիան բավականին մեծ ճանապարհ է անցել և կուտակած հարուստ փորձով կարող է օգտակար լինել:
Ըստ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանը դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու գործում սերտ համագործակցում է նաև եվրոպական գործընկերների հետ:
Գերհարդ Հոլզինգերը նշել է, որ Ավստրիայի Սահմանադրական դատարանը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի մյուս պետությունների սահմանադրական դատարանների հետ կապերին և ուրախ է Հայաստանի Սահմանադրական դատարանի գործընկերների հետ սերտ և արդյունավետ համագործակցության նման հնարավորության համար:
Հանդիպման ժամանակ նա ներկայացրել է նաև Ավստրիայի Սահմանադրական դատարանի դերն ու նշանակությունը երկրի արդարադատության համակարգում:
ՀՀ նախագահի աշխատակազմ