A
A
«Արարատը» պարտվեց «Փյունիկին»
Այսօր կայացան 2014 թ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վերջին երկու պատասխան խաղերը:
Երեւանի «Արարատը» «Հրազդան» մարզադաշտում 1:2 հաշվով պարտվեց «Փյունիկին»: Երկու խաղերի արդյունքներով հաջորդ փուլ մտան փյունիկցիները, որոնք առաջին խաղում ոչ-ոքի էին խաղացել:
Կիսաեզրափակիչում խաղալու իրավունք նվաճեց նաեւ Կապանի «Գանձասարը», որը հյուրընկալվելիս վստահ հաղթեց Երեւանի «Ուլիսին»` 3:1,եւ ընդհանուր հաշիվը դարձրեց 4:1:
Այդպիսով, Հայաստանի 2014 թ գավաթի համար կպայքարեն Երեւանի «Փյունիկը», «Միկան», «Բանանցը» եւ Կապանի «Գանձասարը»: