Եղանակն էլ կարող է նպաստել ինքնասպանությունների աճին
«Հայերը, մյուս ազգերի համեմատ, ինքնասպանության դիմելու հակվածությամբ զբաղեցնում են վերջին հորիզոնականները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը և հավելեց, որ
առաջին տեղում սկանդինավյան ժողովուրդներն են: Իսկ ահա ամերիկացիները նախկին 9-րդ հորիզոնականից բարձրացել են հինգերորդ հորիզոնականը:
«Հայերն ինքնասպանության հիմնականում դիմում են սոցիալական ծանր վիճակից, հարազատների կորստի ցավից»,- նշեց հոգեբանը:
Խուդոյանը տեղեկացրեց, որ ինքնասպանության առավել հաճախ դիմում են 18- 24 տարեկան պատանիններն ու 65 տարեկանից բարձր անձինք:
Խուդոյանը նաև հայտնեց, որ ինքնասպանությունները խթանող հանգամանքները սթրեսներն են, ժառանգական գործոնները, ինչպես նաև եղանակային անցումային շրջանները:
«Ինքնասպանությունների առավել հակված են դեպրեսիվ մարդիկ: Բացի նրանցից, միաձու երկվորյակները 15 անգամ ավելի շատ են մտածում ինքնասպանության մասին, քան մյուսները», - ասաց Խուդոյանը:
Հոգեբանը նաև նշեց, որ ինքնասպանության դիմելու մտադրություն ունեցող մարդը սովորաբար ազդանշաններ է ուղարկում շրջապատին: