Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամեն ոք իր ոճն ու մոտեցումներն ունի»

Հասարակություն
d30e9e763fb2c181e3304da8c2394830

«Մեր գործն է ուշադիր հետևել, որ կալանավորվածներից որևէ մեկի իրավունքները չխախտվեն, որ լինի բաց, թափանցիկ քննություն, որ հասարակության մեջ կասկած չլինի, թե ինչ-ինչ հարցեր են կոծկվում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումներին ` այսպես արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նա կարծում է, որ պետք է ամեն ինչ անել, որ անաչառ քննություն անցկացվի ու մանրամասնում. «Այնտեղ կարող էին սադրիչներ լինել, որոնք բախումը հրահրեցին: Ուստի պետք է հանգամանորեն ուսումնասիրել ու պարզել այդ ամենը: ՀՀ-ում ոստիկանության նկատմամբ վստահություն չկա, բաց որ եղել են սադրիչներ՝ դա միանշանակ է:Ուստի պիտի ուշադիր բոլորս հետևենք ճշմարտությունն ի հայտ բերելու համար»:

Հետաքրքրվեցինք` մարտի 1-ի հետ զուգահեռներ կարելի՞ է անցկացնել, պարոն Արզումանյանը պատասխանեց. «Մարտի 1-ին համաժողովրդական ընդվզում էր, մարդիկ խաղաղ ցույցերի էին դուրս եկել բողոքելու կեղծված ընտրությունների դեմ: Դա լրիվ խաղաղ ցույց էր, ու իշխանությունը օգտագործեց բանակը, զոհեր եղան, հազարավոր մարդիկ ձերբակալվեցին»:

Մեր այն հարցին` Շանթ Հարությունյանի ներկայիս և 2008-ի մարտին հնչեցրած ելույթներում նմանություններ տեսնո՞ւմ է, պարոն Արզումանյանը պատասխանեց. «Վեց տարի է անցել, մարտի 1-ին մի շարք ելույթներ են հնչել: Դրանց տրամաբանությունն այն էր, որ վերականգնվի արդարությունը և ճանաչվեն ընտրությունների իրական արդյունքները: Դա համաժողովրդական ընդվզում էր, քանի որ մարդիկ վստահ էին, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են:Ուստի համեմատությունը տեղին չէ:

Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանի ելույթին, ապա ամեն ոք իր ոճն ու մոտեցումներն ունի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ