A
A
Փրկարարների են կանչել
ԱԻՆ ամփոփագրից
Նոյեմբերի 8-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 3 շենքի բակարաններից մեկի փականը խափանվել է. բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: