Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարմիրներն ու դեղինները, մի պայքարի պատմություն

Հասարակություն
1e2d7f329d70811a55f1cd22cf169a18

Կարմիր ու դեղին գլխարկավորների պայքարը Երեւանի կենտրոնում սկսվեց մոտ մեկ ամիս առաջ: Ավելի վաղ փակ շուկայի համար սկսված պայքարում իրենց գլխարկներով տարանջատվեցին շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներն ու քաղաքացիական ակտիվիստները, որոնք գտնում են, որ շուկան պատմամշակութային արժեք է, եւ ենթակա չէ փոփոխությունների։ Կողմերից յուրաքանչյուրը ունի իր հիմնավորումը:

Դեղին գլխարկավորները պայքարում են «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» կարգախոսի ներքո եւ անտրամաբանական են համարում Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների պնդումները, որոնք շուկան իբրեւ արժեք չեն ընկալում:
Սկզբում կարմիրների եւ դեղինների պայքարը Մաշտոցի պողոտայի տարբեր մայթերում էր եւ ավարտվում էր միայն վանկարկումներով; Հետզհետե կրքերը թեժացան`ավելացան նաեւ հայհոյանքները, իսկ անցած շաբաթ պայքարին միացան մի խումբ ընտանի կենդանիներ:
Մանրամասները տեսանյութում: